Հայագիտակ

Ներսես Շնորհալին շարունակում է զարմացնել սերունդներին․ «Հայագիտակ»

Երևանի մաշտոցյան մատենադարանում օրերս կայացած միջազգային գիտաժողովը facebook.com/MashtotsMatenadaran նվիրված էր միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, կրոնական գործիչ Ներսես Շնորհալու հիշատակի 850-ամյակին։

Ինչպես նշում է բ.գ.դ. Կարեն Մաթևոսյանը. «Գիտաժողովը շատ ներկայանալի էր, ելույթ ունեցան լեզվի, գրականության, եկեղեցու մասնագետներ, ովքեր յուրովի ներկայացրին Շնորհալու ժառանգությունը, նորանոր եզրեր գտնելով նրա գործերում թե իմաստային, թե լեզվական առումներով»։

Նշվեց նաև նրա դերը միջին հայերենի զարգացման, նորանոր բառեզրեր ստեղծելու գործում։

Բազմաշնորհ է Ներսես Շնորհալին և դեռ շատ բաներով շարունակում է զարմացնել սերունդներին։

Back to top button