Հատվող եթեր

Կտավներ, որոնք ստիպում են դիտել, ընկղմվել և խորհել․  «Հատվող եթեր»

Այդ նկարչի ստեղծագործությունները ձեզ հաստատ անտարբեր չեն թողնի, կստիպեն դիտել, ընկղմվել, և, որն ամենահետաքրքիրն է, մտորել։

Նկարիչ Ժորա Գասպարյանի կտավների անգամ անվանումներն են խորհրդավոր և խոհեմությամբ լի. ինքնատիպ պատկերացումներ և զգացումներ, մեղմ և առեղծվածային գույներ, ասելիք և միտք կրող դետալներ, որոնք հարցադրումներ կթելադրեն և կառաջարկեն ավելի ուշադիր լինել բազմաթիվ երևույթների նկատմամբ:

Գեղարվեստի ճանապարհով մահացու յոթ մեղքերն է փորձել ներկայացնել արվեստագետն իր անչափ տպավորիչ «Յոթ մահացու մեղքեր» խորագիրը կրող գեղանկարների շարքով՝ իր ինքնատիպ ընկալմամբ արթնացնելով մեղքերի նկատմամբ ավելի խորն ընկալում:

Նկարիչը ծնվել է Էջմիածին քաղաքում: Սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում, հետագայում Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում: 2018 թվականից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Մասնակցել է խմբակային և անհատական ցուցադրություններով ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի տարբեր հեղինակավոր ցուցասրահներում: Զրույց նկարիչ Ժորա Գասպարյանի հետ:

Back to top button