Հայկական հարց

Կերակուրը հայերեն անվանելը քրեորեն հետապնդվել է Օսմանյան կայսրությունում․ «Հայկական հարց»

Ցեղասպանության տարիներին և դրանից առաջ արևմտահայ խոհանոցը ենթարկվել է բռնազավթումների ու ապօրինի յուրացումների։ Թուրքերի հետ չենք ունեցել ընդհանուր կերակուրներ, թեև բազմաթիվ հայ խոհարարներ են աշխատել արքունական խոհանոցում։

Նրանք իրենց բաղադրատոմսերը և կերակուրների պատրաստման տեխնոլոգիական գործընթացը հայերենով չեն ներկայացրել խոհարարական գրքերում, իսկ հայկական կերակուրները մայրենի լեզվով չեն անվանել դրանցում, քանի որ քրեորեն կհետապնդվեին՝ երկրի օրենքների համաձայն։

Թեմային է անդրադառնում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։ «Ամանորյա կերակրատեսակները հայկակա՞ն են, թե՞ թուրքական»։

Back to top button