Սփյուռքի ձայնը

Մենք պետք է նախահարձակ լինենք ինֆորմացիոն դաշտում․ «Սփյուռքի ձայնը»

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից Եկատերինբուրգի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Լուսինե Ուստյանը Հայաստանում է և այս անգամ մասնակցում է հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» ծրագրին։

Այսօր կարևոր է երիտասարդ սփյուռքահայերի այստեղ գտնվելը, ասում է Լուսինեն: Հայաստանում աշխատելը դժվարությամբ, բայցև ըմբռնումով են ընդունել թե համայնքում, թե աշխատավայրում։

Լուսինեն աշխատում է հանձնակատարի գրասենյակում: «Ես լրագրող չեմ, թեև ավելի երիտասարդ տարիքում լրագրողական խմբակ եմ այցելել, սակայն կարծում եմ, որ իմ ռուսերենին լավ տիրապետելն այսօր կարևոր կարող է լինել՝ ռուսախոս համայնքին ճշգրիտ ինֆորմացիա հասցնելու համար:

Մենք այս դաշտում մեծ բացթողում ունենք, ի տարբերություն մեր հակառակորդի, որոնք օրուգիշեր աշխատում են մեդիա դաշտում»,- ասում է Լուսինեն:

Լուսինե Ուստյանը համոզված է, որ այսօր իր և սփյուռքահայ մյուս երիտասարդների դերակատարությունը տարբեր աշխատանքերում կարևոր նշանակություն է ունենալու:

«Ես ուրախ եմ, որ տարբեր փուլեր անցնելով, այսօր այստեղ եմ: Վստահ եմ, որ ոչ միայն ես եմ ինչ որ բան տալու իմ հայրենիքին, այլ Հայաստանն է ինձ նոր ու հետաքրքիր կյանքի ռիթմի սովորեցնելու»:

Ի՞նչ ներդրում կարող է ունենալ հայրենասեր և գործունյա Լուսինեն մեդիա ոլորտում, ի՞նչ միջոցներ ունի Հայաստանի մասին ու մեզ մտահոգող տեղեկատվությունը օտար, այս դեպքում ռուսախոս հանրությանը հասցնելու համար․ կպարզենք Լուսինե Ուստյանի հետ հարցազրույցում։

Back to top button