Վինագործ, ջութակահար, արվեստի վաստակավոր գործիչ, համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր Սամվել Երիցյանը սերում է երաժիշտների ընտանիքից: Վինաշինության մեջ հմտացել է՝ աշակերտելով հայրիկին՝ Հակոբ Երիցյանին:
Իր առաջին ջութակը պատրաստել է 1974-ին, իսկ ավելի ուշ մասնակցել է Կրեմոնայի Ստրադիվարիուսի երկրորդ միջազգային մրցույթին՝ դառնալով առաջին մասնակիցը Հայաստանից: