Տարագրյալները հիմնականում աշխատանքի էին տեղավորվում արհեստավորների մոտ։ Նրանց մի մասն անդամագրվում է Հայկական լեգեոնին ու հետագայում իրեն փայլուն է դրսևորում Արարայի ճակատամարտում։
Գաղթական որբերի փրկության գործում անուրանալի էր Ռուբեն Հերյանի խաղացած դերը։ Նա արաբների հարեմներից, քրդերի տներից կարողանում է հայ համայնքին վերադարձնել բազմաթիվ որբերի, կանանց և աղջիկների։ Որբափրկիչ և որբախնամ գործունեությամբ աչքի է ընկնում նաև Զապել Եսայանը։
Եգիպտոսում գործում էին որբահավաք մի քանի կենտրոն։ Փրկված ծնողազուրկ երեխաներին որդեգրում էին բարեկեցիկ հայ ընտանիքները, ինչպես նաև օտարազգիները։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 8-րդ։