Խոշորացույց

Զբոսաշրջիկ, տուրիստ, հովեկ. կարեւորը ճանապարհորդելն է. «Խոշորացույց»

Ես ամռանը, ինչպես որ ընդունված է երեւի ամբողջ աշխարհում, արձակուրդ գնալ չեմ սիրում. նախընտրում եմ մնալ աշխատավայրում։ Իսկ արձակուրդ սիրում եմ գնալ աշնանը, երբ բոլորը վերադառնում են։

Բայց արձակուրդից դուրս էլ ես շատ եմ ճանապարհորդում, լինի թե’ Հայաստան, թե’ նրա սահմաններից դուրս. վերջին մի քանի ամիսը հատկապես։ Ու նկատել եմ, որ Երեւանից դուրս տարբեր ուղղություններով ճամփա են բռնում ոչ միայն հայերը. մեր երկրում շատ են ռուսախոս զբոսաշրջիկները, որոնց մի մասի համար Հայաստանը տարանցիկ ու ժամանակավոր երկիր է, մյուս մասի համար արդեն նոր հայրենիք։

Չեմ հիշի մեկ այլ տարի եւս, երբ Հայաստանում այսքան զբոսաշրջիկ է եղել, բայց գուցե իմ ենթադրությունները չափազանցված են։

Մարիամ Հովսեփյանը պատմում է, թե ՀՀ զբոսաշրջության կոմիտեն պետական ինչ քաղաքականություն ունի եւ ինչպես է աշխատում մեր երկիր եկած զբոսաշրջիկների հետ

Ենթադրությունները մի կողմ թողնելով՝ մի ուրիշ տեղ գամ։ Ճանապարհորդելու հետ կապված ես միշտ երկու երազանք եմ ունեցել։ Կարողանալ հանգստանալ տարին երկու անգամ. մեկը՝ ծովի ափին, մյուսը՝ որեւէ նոր քաղաքում։ Տարվա մնացած մասը լինել ու շրջել Հայաստանով։

Եվ եթե սրանից տասը տարի առաջ հնարավորություններն ու ցանկություններն ավելի անհամատեղելի էին, այժմ պատկերը փոխվել է։ Երեւանից դուրս գրեթե բոլոր ուղղություններով կարելի է գտնել հետաքրքիր ու հարմարավետ հյուրանոց ու տարվա մեջ գոնե մի քանի անգամ հնարավորություն ունենալ վայելել Հայաստանը։

Ես դա անում եմ, սովորաբար, օգտվելով սոցցանցերի առաջարկներից։

Հռիփսիմե Հովհաննիսյանը պատմում է, կարելի է ասել, մի նոր մասնագիտության, տուր բլոգերության ու տուր բլոգերների մասին
  • Ովքե՞ր են մեր երկիր այցելող զբոսաշրջիկները,
  • որտե՞ղ ու ինչի՞ վրա նրանք գումար ծախսում,
  • արդյո՞ք կա հնարավորություն Հայաստանի տնտեսության հիմանական ճյուղերից մեկը հենց զբոսաշրջությունը դարձնել։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում «Ապագա տուր»-ի հիմնադիր Արտակ Չիբուխչյանի հետ խոսում էինք տարվա բոլոր եղանակների, զբոսաշրջության, Հայաստանի ու հաջողված բիզնես պատմության անհաջողությունների մասին։

Back to top button