ԿարևորՀասարակություն

Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած երթը շարժվում է դեպի բուհեր

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկել է երթը դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ։

ԵՊՀ-ում երթի մասնակիցներին ողջունել են բուհի ուսխորհրդի անդամները։ «Մեր պայքարը արժեքների մասին է, ճշմարտությունը հաստատելու մասին է։ Դուք առաջին կրողներն եք, սիրելի ուսանողներ»,- մայր բուհի մոտ հավաքված ուսանողներին ասել է Բագրատ սրբազանը։

Նա տեղեկացրել է, որ երթը շարունակվելու է դեպի մյուս բուհեր։

Ավելի վաղ նա կոչ էր արել սկսել խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ Երևանում ու բոլոր շրջաններում։

«Մենք այցելում ենք համալսարաններ, բուհեր, խումբ-խումբ կամ միասին, ժամը 18։30 հավաքվում ենք Հանրապետության հրապարակ»,-ասել էր Տավուշի թեմի առաջնորդը։

Back to top button