

Այս տարի հայագետ, պատմաբան, աղբյուրագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Մաթևոսյանի 100-ամյակն է։
1959 թ․-ից աշխատել է Մատենադարանում։ 20 տարի գլխավոր ավանդապահն էր, կազմեց ձեռագիր մատյանների համահավաք քարտարանը, իսկ դրա հիման վրա՝ հայ գրչության կենտրոնների քարտեզ։
Թե՛ քարտարանը, թե՛ քարտեզը մինչև օրս կարևորագույն նշանակություն ունեն Մատենադարանի համար:
Արտաշես Մաթևոսյանը նաև հիանալի ընկեր և բարի ու կամեցող անձնավորություն էր։ Նրան սիրում ու հիշում են մինչև օրս։