ԿարևորՄիջազգային
Covid-19 կարող է ձգվել մինչև 2022 թվականը․ ԱՀԿ
Covid համաճարակը «կշարունակվի ավելի երկար, քան ակնկալվում էր», քանի որ ավելի աղքատ երկրները չեն ստանում իրենց անհրաժեշտ պատվաստանյութերը, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ:
Ըստ ԱՀԿ գլխավոր մասնագետ Դոկտոր Բրյուս Այլվարդի՝ դա նշանակում է, որ Covid ճգնաժամը «հեշտությամբ կարող է ձգվել մինչև 2022 թվականը»:
Մինչ այս պահը պատվաստվել է Աֆրիկայի բնակչության 5%-ը, մինչդեռ մնացած մայրցամաքների մեծ մասի 40% -ը:
Մեծ Բրիտանիան ավելի քան 10 միլիոն պատվաստանյութ է հասցրել կարիքավոր երկրներին:
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 100 մլն.։