

Աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայի համար կա ընդհանուր մեկ խնդիր՝ պահպանել սերունդների ազգային ինքնությունն ու հայեցի դաստիարակությունը։ Այս նպատակին է ծառայեցնում իր ողջ ջանքերը, գործունեությունը Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որը այսօր նշում է իր գոյության 95 ամյակը։
Միության հիմնական նպատակը բոլոր ժամանակներում եղել է և կա կրթության հարցը՝ հայ ժողովրդի կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով և հայ ոգով։
Ի՞նչ է կատարվում Սփյուռքի տարբեր համայնքներում՝ հայ դպրոցը պահելու համար։
Թեմայի շուրջ զրույց Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության փոխատենապետ Թամար Տեր–Պետրոսյանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության Բեյրութի գրասենյակի տնօրեն Արին Պուլուզյանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Եվրոպայի ներկայացուցիչ, մանկավարժ Հասմիկ Շահինյանի հետ։