Հայկական հարց

Երիտթուրքերը հայ ժողովրդին օրենքից դուրս հայտարարեցին․ «Հայկական հարց»

Սալոնիկում 1910-ին տեղի ունեցած երիտթուրքերի կուսակցական համաժողովում դոկտոր Նազըմը հիմնավորում էր արևմտահայությանը բնաջնջելու անհրաժեշտությունը ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև ողջ Օսմանյան կայսրության տարածքում։

Համաժողովում որոշվում է գործնական ընթացքի մեջ դնել նրա առաջ քաշած հիշյալ ծրագիրը։ Այդ նպատակով ստեղծվում է հատուկ հանձնախումբ, որը պետք է վերահսկեր տեղերում սկսված աշխատանքները։

Երիտթուրքերը հայ ժողովրդին այլևս օրենքից դուրս էին համարում։ Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ «Մեծ եղեռնի երիտթուրքական ծրագիրը»՝ մաս 4-րդ։

Back to top button