Գերդաստաններ

Երկիրը՝ մեր ինքնաճանաչման վկան. Ստեփան Ալաջաջյան․ «Գերդաստաններ»

Գրող Ստեփան Ալաջաջյանը Եղեռնից փրկված այն ծնողների զավակն էր, որոնք իրենց հայրենիքից օտար երկիր չտարան ոչ գանձ, ոչ ժառանգություն, այլ միայն հուշեր՝ ազգային սովորույթներ, օրորոցային երգեր ու մի քանի մագաղաթ։ Այս գերդաստանը ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր արմատներին, հայրենի մասունքներին։

«Մեզ հայ պահող ուժը մեր ազգասիրությունն է, մեր հայրենասիրությունը, մենք մեզ ճանաչում ենք այն լեզվով, որ խոսելու են մեր հողի մարդիկ և մեր երկիրն է մեր ինքնաճանաչման վկան, Արարատն է ու Արագածը, Սևանն է ու Վանա ծովը…»,- գրել է Ալաջաջյանը։

Ալաջաջյան գերդաստանի, «Եղեգները չխոնարհվեցին» վեպի գլխավոր հերոս Փառենի նախատիպի` Եղիա պապի մասին է պատմում գրողի դուստրը` Թերեզա Ալաջաջյանը։

Back to top button