Զրույց տաղանդավոր թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանի հետ, ով 6 տարի անդամակցելով Կոմիտաս քառյակին, այժմ շարունակում է ուսումը ԱՄՆ-ի Հյուսթոնի համալսարանում և հանդես է գալիս որպես «Ռադիքս» թավջութակային քառյակի հիմնադիր:
Հասմիկ Վարդանյանի ստեղծագործական ուղին, համերգային գործունեությունը և երաժշտական իրականությանը վերաբերվող անձնական դիտարկումները: Հնչում են Ռադիքս քառյակի կատարմամբ Բախի, Վերների, Ֆրիտցենհագենի և Կոմիտասի ստեղծագործություններն ու մշակումները: