Ադրբեջանում վախենում են նույնիսկ թալիշների ստվերից
Երկու ամիս առաջ Երևանում կայացած թալիշագիտական գիտաժողովի արդյունքների ու դրա հետագա հետաքրքրությունների մասին Աննա Նազարյանը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ: Նա ԵՊՀ իրանագիտության ամբիոն է գնացել:
-Ինչո՞վ էր առանձնահատուկ գիտաժողովը: Այն հիմքերը, որ դրվում են գիտաժողովի ընթացքում հետո լուծում ստանո՞ւմ են: Այսինքն կա՞ շարագրգռվածություն խորացնելու համագործակցությունը:
-Երբ կազմակերպում էին ՀՀ-ում մեկ մարդ՝ Ձեր խոնարհ ծառան գիտեր կիսատ թալիշերեն, այսօր 13-ն են:
-Երևանում թալիշագիտական գիտաժողովներին մասնակցությունը Ադրբեջանի թալիշների համար ռիսկային չէ՞, հաշվի առնելով ալիևյան ռեժիմի գործելաոճը՞:
-Ադրբեջանի թալիշների համար մասնակցությունը գիտաժողովներին ռիսկեր է ծնում և նրանց առնվազն կոչում են Հայաստանին վաճառվածներ:
-Իրանի թալիշներն այդքան էլ քաջատեղյակ չեն Ադրբեջանի թալիշների խնդիրներից, կամ պարզապես չեն ուզում ավելորդ հոգս վերցնել: Սակայն Թալիշական պետություն ունենալու տեսլականը ամուր հիմերի վրա է: Անգամ ասում էին, որ պետք է սպասել, որ պտուղը հասնի նոր քաղել:
-Այո նրանք իրար ճանաչեցին Երևանում կազմակերպված գիտաժողովի շրջանակներում:
-Թալիշները հիմնականում ծառայում են Արցախ հետ սահմանագոտում, սա խնդրահարույց չէ՞ հայ-թալիշական հարաբերություններում:
-Այո, աստիճանաբար նրանք գալիս են այդ գիտակցության, որ չպետք է կռվեն հայերի դեմ: Եթե հետևեք նրանց քննարկումներին կտեսնեք, որ իրար ասում են, թե ինչու պետք է հայերի դեմ կռվեն, ինչ գործ ունի թալշը սահմանագոտում: Ղարաբաղում թալիշը ինչ ունի անելու: Իրենց հայրենիքը ուր, Ղարաբաղը ուր: