Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է միջազգային տնտեսական համաժողովը: Համաժողովում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիմումը:
Միջազգային տնտեսական ֆորումին մասնակցում են ավելի քան 3,5 հազար օտարերկրյա պատվիրակներ 140 երկրներից: Հյուրերի ընդհանուր թիվը 17 հազար է:
Մասնակիցների թվում են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինպինը եւ մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քննարկման օրակարգում են տնտեսությանը եւ գործարար միջավայրին նվիրված հարցեր: Հիմնական թեմաներից են էներգետիկան, տրանսպորտը, թվային տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսի եւ միջազգային համագործակցության մեջ: