«Ցավալի կլիներ, եթե ես մարդկանց սոսկ հաճույք պատճառեի: Իմ նպատակը նրանց ավելի լավը դարձնելն է»։
Ինչ իմանար հանճարեղ կոմպոզիտորը, որ դեռևս 18-րդ դարի սկզբին ստեղծված նրա Անտեմները «Երաժշտություն ջրի վրա», «Հրավառություն» սյուիտները, օրատորիաները, օպերաները և շատ այլ ստեղծագործություններ մինչ օրս պետք է նույնչափ կենսունակ լինեին:
Նա գիտեր ինչ է ուզում և ամեն գնով հասնում էր դրան: Ճակատագրի հարվածներն անզոր էին նրա կամքը կոտրել: Թեպետ նա 9 տարի ապրեց մթության մեջ, բայց ապրեց երաժշտության լույսի հետ: