Դասական երաժշտությունը և մենք

Ստեփան Ջրբաշյան՝ հայկական առաջին կվինտետի հեղինակը․ «Դասական երաժշտությունը և մենք»

Նա այն արվեստագետներից էր, որոնք գործին նվիրվում են ամենայն պատասխանատվությամբ։ Նրա ամբողջ գործունեությունը ուղղված էր իր տաղանդն ու աշխատասիրությունը ի նպաստ դնելու հայրենի երաժշտարվեստի զարգացման նվիրական գործին։

31 տարեկանում եկավ Հայաստան, սկսեց կոմպոզիտորական գործունեությունը և կարճ ժամանակ անց դարձավ հայրենի պրոֆեսսիոնալ երաժշտական արվեստի ցայտուն դեմքերից մեկը։
Նրա դիպլոմային աշխատանքը եղավ առաջին կվինտետը հայ երաժշտության պատմության մեջ, իսկ կարապի երգը դարձավ աշխարհի ամենատխուր պատմություններից մեկը՝ «Գիքոր» օպերան։

Back to top button