Դասական երաժշտությունը և մենք

Արամ Խաչատրյան հանճարը առօրյայում. հուշեր, կարծիքներ․ «Դասական երաժշտությունը և մենք»

Նա այն մարդկանցից էր, ում հետ հանդիպումները, նույնիսկ բավական երկար ժամանակահատվածում՝ մտապահվում էին  ամենայն մանրամասնությամբ։

Նրան, այսպես ասած,  ձեռքից ձեռք էին խլում՝ ձայնագրություններ, հանդիպումներ, հոդվածներ, շրջագայություններ, դասախոսություններ, ելույթներ, լսումներ, դիմում էին բազմաթիվ խնդրանքներով՝  նույնիսկ երաժշտությանը չվերաբերող (տոմսերի գնում,  բնակարանի ձեռքբերում)։

Խիստ էր ու պահանջկոտ, բայց առաջին հերթին իր ուսանողների ավագ ընկերն էր՝ սրտացավ, խիստ մտահոգ նրանց ապագայի համար:

Աշակերտից  առաջին հերթին պահանջում էր, որ նախաձեռնող լինեն։ Պատրաստ էր  ներել նրանց աշխատանքային սխալները, բայց ոչ մտքերի բացակայությունը:

Նրա ստեղծագործությունները կատարում էին աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք էին Յաշա Հայֆեցը, Ջորջե Էնեսկուն, Դավիդ Օյստրախը, Արտուր Ռուբինշտեյնը, Գիլելսը, Ռոստրոպովիչը:

Նա ցանկալի հյուր էր Բելգիայի թագուհու, Չառլզ Չապլինի, Ստրավինսկու, Սիբելիուսի, Հռոմի պապի և շատ շատերի մոտ:

Back to top button