ՏՏ ոլորտը գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻՏՁՄ /Ինովացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության/ 18-րդ համաժողովի մասնակիցներին հղած ողջույնի խոսքում:
Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարեւոր առանձնահատկութունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով իր ղեկավարած կառավարության վերաբերմունքւ ՏՏ ոլորտի նկատմամբ ու հստակեցնելով հարցը, թե ինչո՞ւ է ոլորտն առաջնահերթություն, եւ թե ինչու է իր կաբինետը լիակատար աջակցություն ցուցաբերելու այս ոլորտին:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ համաժողովը կայացավ «Անի պլազա» հյուրանոցային համալիրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորողների ու ողջունողների թվում ոչ միայն մեր սփյուռքահայ հայրենակիցներ էին, այլ նաեւ այստեղ հանգստացող արտասահմանցի զբոսաշրջիկներ:
Շնորհավորանքներ ընդունելով եւ պատասխան շնորհակալություններ հայտնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ նիստերի դահլիճ, որտեղ կայացավ վարչապետի առաջին հանդիպումը ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինկուբատոր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության օրակարգում կազմակերպության ռազմավարության եւ կատարված աշխատանքների ու ապագայի տեսլականի ներկայացումն է, ինչպես նաեւ՝ ունեցած խնդիրների քննարկումը վարչապետի հետ: Միության նախագահ Ալեքսանդր Եսայանն այս մասին փոխանցեց:
ՏՏ ոլորտի զարգացումն առաջնահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար՝ համագումարի մասնակիցներին ողջույնի իր խոսքում շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարևոր նրբություն, թե ինչու է կարևորում ՏՏ ոլորտի զարգացումը:
«Դա ոչ միայն պրակտիկ, այլև գաղափարական դաշտում է: Ըստ էության՝ ՏՏ մեր ընկալումը հետևյալն է, դա գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարեւոր առանձնահատկութունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին»:
«ՏՏ ոլորտն անհնարիության պատնեշները ջախջախելու առաջամարտիկն է, Դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը»:
Ոլորտում հայ ժողովրդի ներուժը շատ մեծ է՝ վստահեցրեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա ասաց, որ նոր կառավարության մոտեցումն էլ հույս է ներշնշում…
«Որպեսզի բոլոր մարմինները որպես թիմ աշխատեն, այլ ոչ թե՝ ամեն մեկը «վերմակն իր վրա քաշող»: Կարծում եմ, որ կֆիքսեն իրենց համար, թե որ հատվածներն են գտնվում համագործակցության համար: Ես կարծում եմ, որ բոլոր հատվածներն են գտնվում»: