Դասական երաժշտությունը և մենք

Ղեկավարում էր առանց նոտաների և դիրիժորական փայտիկի․ Օհան Դուրյանը 100 տարեկան է․ «Դասական երաժշտությունը և մենք»

Նրան համեմատում էին Ստոկովսկու, Նիկիշի, Բեռնսթայնի հետ, մամուլը դիրիժորին հռչակեց որպես արևելյան Եվրոպայի Տոսկանինի։ Նրան որակում էին այսպիսի էպիտետներով․ «Վերջին ռոմանտիկ», «այլմոլորակային, երաժիշտ հրաշագործ»։

Բրուքների սիմֆոնիաների նրա մեկնաբանությունները աշխարհի լավագույն երաժշտագետների կարծիքով անգերազանցելի էին, իսկ Մոցարտի յուրաքանչյուր ստեղծագործության կատարումը չափանիշ էր համարվում։

Նա ղեկավարում էր առանց նոտաների, առանց դիրիժորական փայտիկի։ Ժեստերի, դիմախաղի, արտահայտիչ մատների զուսպ շարժումների միջոցով նա ասես հիպնոսում էր նվագախումբը։

Իսկ հանդիսատեսը երբեմն մոռանալով բեմի վրա կատարվողի մասին կլանված նայում էր դիրիժորին։ Փաստեր, դրվագներ, հետաքրքիր իրողություններ մեծ դիրիժորի կյանքից։

Back to top button