Բիզնես բանաձև

ԱՄՆ տնտեսության «փափուկ վայրէջք» չի լինի. Նուրիել Ռուբինի․ «Բիզնես բանաձև»

Աշխարհի թիվ 1 տնտեսության բացասական աճի մասին կանխատեսումներն ավելանում են: Նման կարծիք ունեցողների բանակին է միացել Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին: Հայտնի տնտեսագետը ժամանակին ճշգրիտ կանխատեսել էր 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Ըստ նրա՝ մինչև տարեվերջ ԱՄՆ-ն կհայտնվի խորը ռեցեսիայի մեջ:

Չինաստանում կանխատեսվում է էլեկտրամոբիլների գնային պատերազմ է: էլեկտրական քառանիվներ արտադրող ամերիկյան Tesla-ն այդ շուկայում նվազեցրել է իր արտադրանքի գինը:

Դոլարի աճն իր գագաթնակետին կարող է հասնել ավելի վաղ քան կանխատեսում են փորձագետները: Ամերիկյան Goldman Sachs բանկն այդ համոզման է հանգել՝ վերլուծելով դոլարի վարքագիծը դրա գոյության ամբողջ պատմության ընթացքում:

Back to top button