Հայկական հարց

Մայր Աթոռն իր ենթակառուցվածքները ծառայեցրեց գաղթականների կարիքները հոգալու համար․ «Հայկական հարց»

Արևելյան Հայաստանում հայտնված գաղթականների մոտ 96 %-ը Վանի, Էրզրումի և Բիթլիսի նահանգներից փրկվածներն էին։ Տարագիրների հոսքերն առաջին հերթին գալիս էին Կարսի մարզ, որտեղից վերաբաշխվում էին տարբեր շրջաններ։

Այս առումով առանձնանում էր Էջմիածնի գավառը, որն ուներ ենթակառուցվածքների տեսանկյունից ավելի հարմարավետ միջավայր։ Մայր Աթոռը կարևոր դեր ունեցավ գաղթականների տեղավորման և նրանց օգնություն ցուցաբերելու գործում։ 1918-ի սկզբին աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվեց մասնավորապես Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունից հետո։

Ռուսական կայսրության ավելի քան 200 000-անոց բանակը, որը մինչ այդ գրավել էր Արևմտյան Հայաստանի տարածքների 2/3-ը, այդ երկրի պատերազմից դուրս գալու հետևանքով հեռացավ հայկական բնակավայրերից։ Հայրենի երկրից կրկին գաղթեցին այն տարագիր արևմտահայերը, որոնք ռուսական բանակի հաղթանակներից ոգևորված վերադարձել էին։

Թեմային է անդրադառնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը։ «Հայ տարագիրների հանգրվանները»՝ մաս 5-րդ:

Back to top button