Հայկական հարց

Հայրենադարձների հետ տարվող քաղաքականությունը պետք է օրենքով երաշխավորվի. «Հայկական հարց»

Հայրենադարձության մասին օրենքի նախագիծ խորհրդարանում ժամանակին մշակվել է։ Փորձ է արվել ստեղծել հայեցակարգ։ Դրանք երկուսն էլ չեն ընդունվել։ Այդ փաստաթղթերի տարբերակներում մասնագետները նշում են կարևոր թերություն։

Հաշվի առնված չէ տարերային հայրենադարձության հանգամանքը։ Հայրենադարձությանն առավել կազմակերպված և համակարգված բնույթ կհաղորդի օրենքի ընդունումը։ Պետությունը պետք է ոչ միայն օգնի հայրենադարձներին, այլև հնարավորություն տա սեփական ուժերով ևս լուծել ծագած խնդիրները։

Աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է նկատի ունենալ մասնագիտական հայրենադարձությունը նույնպես, որ այն իրականացվի՝ ըստ մշակված ռազմավարության։ Հակառակ դեպքում՝ դա կարող է վնասել հայրենադարձության գործընթացին, ավելին` նպաստել արտագաղթին։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Հայրենադարձությունն ու վերադարձածների խնդիրները Հայաստանում»՝ մաս 12-րդ։

Back to top button