ԿարևորՀասարակություն
Կուտակում՝ 1/20 ընտրատեղամասում
Երևանի 1/20 ընտրատեղամասում կուտակում է նկատվել` պայմանավորված հարակից զորամասի զինծառայողների մասնակցությամբ քվեարկությանը։
«Ռադիոլուր»–ի արձանագրած կադրերում երևում է, որ քաղաքացիների կուտակում կա, մի մասը նույնիսկ չի սպասել քվեարկության իր հերթին:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սարգիս Մազմանյանը «Ռադիոլուր»–ին փոխանցել է, որ փորձում են կարգավորել, մարդկանց հերթը պայմանավորված է նաև ընտրաթերթիկիների մեծ թվով։