Կառավարության մոտեցումը ծխելու դեմ պայքարին չի փոխվել
Նոր կառավարությունը եւս շարունակում է նախորդի՝ ծխելու դեմ ակտիվ պայքարը։
Նախետեսվում է վաճառքի կետերում արգելել ծխախոտի գովազդը, հովանավորչությունը, ապրանքատեսակի խթանումը, ինչպես նաեւ փակ հասարակական վայրերում ծխելն արգելելը:
Առողջապահության նախարարության աշխատանքային խումբն աշխատում է օրենսդրական փաթեթի վրա։
Նրանք, ովքեր ցանկություն ունեն հրաժարվել ծխելուց, նրանց համար պետք է ստեղծվի նպաստավոր միջավայր, նոր ծխողները չպետք է դառնան ծխող, ծխողները պետք է ավելի քիչ ծխեն օրվա ընթացքում, չծխողները չպետք է ենթարկվեն երկրորդական ծուխ շնչելու վտանգին: Առողջապահության նախարարության աշխատանքային խումբն աշխատում է օրենսդրական փաթեթի վրա, որը նախատեսում է ծխախոտի գովազդի արգելման վերաբերյալ սահմանափակումները համապատասխանեցնել շրջանակային կոնվեցիայի պահանջներին:
«Շրջանակային կոնվեցիան սահմանում է, որ գովազդն ամբողջությամբ, վաճառքի խթանումը և հովանավորչությունը ծխախոտի պետք է ամբողջությամբ արգելված լինի երկրում կոնվեցիան վավերացնելուց 5 տարվա ընթացքում»:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ այս պահին ծխախոտի գովազդն արգելված է հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերի առաջին, վերջին և միջադիր էջերում, արգելված է նաև արտաքին գովազդը:
Ծխելն անհերքելի վնաս է մեր առողջությանը և ամեն ինչ պետք է անենք, որ երևույթը, հատկապես փակ տարածքներում, նվազեցնենք՝ մտահոգությունները փոխանցեց ԱՆ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը:
«Մեր գործունեությունն ուղղված է մեր առողջությանը: Ուրիշ ոչ մի նպատակ չկա»:
Ծխախոտներին փոխարինելու են եկել նորարարական տեխնոլոգիաները՝ գաջեթները: Էլեկտրոնային սիգարետները, ըստ Դավիթ Պետրոսյանի, սովորական ծխախոտին համարժեք վտանգ են պարունակում: Զգում են իրական թութունի համն ու ստանում նույնչափ նիկոտին:
«Մենք պետք է լինենք շատ ուշադիր: Պետք է հասկանանք, որ ծխախոտային ինդուստրիան հարուստ է, կրեատիվ, շատ լավ կարողանում է ըմբռնել բոլոր միտումները»:
Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային ծախոխտներն ակտիվորեն օգտավործում են երիտասարդները։ Նախատեսվում է գաջեթաներն ու նարգիլեները հավասարեցնել ծխախոտներին.
«Վերջնականորեն ամփոփված չէ կետը, որոշակի սահմանափակումներ, որոնք կտարածվեն ծխախոտի վրա, նույնը կունենա դրանց վրա»:
Իսկ փակ տարածքներում ծխելու դեպքում կգործեն պատժամիջոցներ: Սակայն դա գումար աշխատելու նպատակ չի հետապնդի՝ վստահեցնում է հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը: Ֆիզիկական անձանց համար դեռևս հստակ չէ, թե որքան կսահմանվի տուգանքը, սակայն իրավաբանական անձինք կենթարկվեն տույժերի. հսկողությունն իրենք են իրականացնելու՝ ասում է գերատեսչության ներկայացուցիչը:
«Թող մշակեն իրենց քաղաքականությունը, ինչպես են իրենք ծխում ծխողի հետ»:
Տուգանքներն արդյո՞ք ծխելու դեմ պայքարի ակտիվ միջոց են, եւ որքան տուգանքն է, որ ծխողին զերծ կպահի ծխախոտից, հարցրեցինք մեր համաքաղաքացիներին:
Մոտ 20 օրից նախագիծը պատրաստ կլինի եւ կսկսվի մասնագիտական քննարկումը։