Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը դարձավ ոսկե մեդալակիր։
Հայ ըմբիշը 9:0 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սոսնովսկուն` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: