Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մտածում էինք, որ հետ չենք գալու․ Կոլյա Ղուկասյան․ «Կյանքին ասել այո՛»

Կոլյա Ղուկասյանը ծնվել է 1998 թվականին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում։ Զորակոչվել է 2020-ի հունվարի 15-ին, ծառայել է Լուսակերտի ուսումնական, ապա՝ Արցախի Մատաղիսի զորամասերում, որի դիրքերում էլ դիմավորեց 44-օրյա պատերազմը։

«Մատաղիսում դաժան մարտեր են տեղի ունեցել։ Այդ օրերին մտածում էինք, որ հետ չենք գալու։ Մատաղիսից Մաղավուզ տեղափոխվելիս 270 հոգի էինք, Մաղավուզից Ալաշան իջնելիս մնացել էինք 170 հոգի։ Սարսափելի կորուստներ ունեցանք այդ տարածքում, հիշելը անգամ դժվար է»,-պատմում է Կոլյան։ Նա անօդաչուի հարվածից ծանր վիրավորում է ստացել նոյեմբերի 9-ին։ Կորցրել է երկու ոտքը, վեց վիրահատություն է տարել, վերջինը՝ 2022-ի դեկտեմբերի 15-ին։ Պրոթեզավորումից հետո երկար ժամանակ պահանջվեց, մինչև կարողացավ քայլել։ Վերականգնողական բուժումը Զինվորի տանը օգնում է քայլերն ավելի հստակ ու ամուր դարձնել։

Back to top button