ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

Անհնարինն այն հնարավորն է, որ դեռ չի եղել․ անվասայլակից Ծաղկաձոր՝ դահուկ վարելու

«Երբ սարքով դահուկ ես քշում, վստահ ես լինում, որ գնաս Ծաղկաձոր՝ կարող ես ամենաբարձր կետից իջնել․․․ ու կարելի է մի անգամ փորձել»,- ասում է Գևորգ Կարապետյանը։ Նա դահուկը դեռ իր տանն է վարում։ Ընդ որում դա անում է ամենօրյա ռեժիմով՝ անկախ ցանկությունից ու տրամադրությունից․ գիտի՝ պետք է։ Հաստատակամությունն արդյունք է տվել։

Նախորդ տարեվերջին ամփոփված «Քայլիր, որ քայլեն» նախաձեռնության ընթացքում շուրջ 1000 մարդ միավորվեց՝ զինհաշմանդամների համար «Մետագեյթ» սարքի արտադրման գաղափարի շուրջ։ Սարքը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող մարդկանց շարժվել՝ կանխարգելելով 30-ից ավելի հիվանդություններ։ Վերականգնողական բուժումը հաճելի դարձնող սարքն առաջին արդյունքներն է տվել։

Back to top button