Հատվող եթեր

Մրցունակ գիտելիքը՝ ուժեղ և հզոր պետություն կերտելու գլխավոր նախապայման․ «Հատվող եթեր»

Գիտությամբ զբաղվելը բոլոր ժամանակներում, առավել ևս գիտական և տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակաշրջանում, ոչ միայն հետաքրքիր է և գրավիչ, այլ նաև մեծ նվիրում է, առաքելություն ու ինչ-որ տեղ նաև հերոսություն։

Հայաստանը գիտության դարավոր և գեղեցիկ ավանդույթներ ունեցող երկիր է, և տարբեր ոլորտների գիտնականների թվով գտնվել է առաջատար դիրքերում։

1993 թվականին Հայաստանում հիմնադրվում է գիտական որակավորման ինքնուրույն համակարգ, ստեղծվում է Բարձրագույն որակավորման կոմիտեն։ Բարձրագույն որակավորման կոմիտեի գործառույթներն ամրագրվեցին 2000 թվականին վավերացված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի ՀՀ-ում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ։

Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում է և վկայագրով ամրագրում մասնագիտական խորհրդի կողմից՝ գիտական աստիճանի, գիտական խորհրդի կողմից՝ գիտական կոչման շնորհումը, համակարգում է բուհերում և գիտական կազմակերպություններում գործող ատենախոսության պաշտպանության մի շարք մասնագիտական խորհուրդների գործունեությունը։

Ըստ գործող կանոնակարգի՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավասու է նաև մերժել գիտական աստիճանի շնորհումը, եթե որակավորման գործում առկա են կանոնակարգային խախտումներ։

Առավել քան տպավորիչ է Բարձրագույն որակավորման կոմիտեի անցած ճանապարհը, ձեռքբերումները, ներկայիս գործունեությունն ու առաջիկա բարեփոխումները։

Տարիների ընթացքում հաստատվել են գիտական դոկտորի, թեկնածուի, պրոֆեսորի, դոցենտի հազարավոր որակավորման գործեր։

Այսօր՝ հստակ գիտակցելով գիտության կարևորությունն ու դերը, ամբողջ աշխարհում էլ ավելի մեծ ուշադրություն է դարձվում տարբեր ոլորտներում գիտական հետազոտությունների իրականացմանը, քաջ գիտակցելով, որ ուժեղ, մրցունակ և հզոր պետություն կերտելու գլխավոր նախապայմաններից է նաև մրցունակ գիտելիքը։

Զրույց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Կարեն Քեռյանի հետ:

Back to top button