Էկոսֆերա

Հայաստանը պարտավորվել է մինչև 2030 թ.-ը կրճատել ածխաթթու գազի արտանետումները․ COP27. «Էկոսֆերա»

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի արդյուքները․ ի՞նչ է տվել Հայաստանի մասնակցությունը։

Զարգացած երկրների խոստումը՝ զարգացող երկրներին վերաբերում է նաև Հայաստանին։ Տարեկան շուրջ 100 մլդ ԱՄՆ դոլար կհավաքագրվեն «Կանաչ» ֆոնդերին, որոնք էլ կբաշխվեն զարգացող երկրներին։

Հայաստանի Հանրապետությունը կլիմայական օրակարգին անդամակցում է վաղուց, բայց 2015 թվականին Փարիզյան համաձայնագրով ամրագրվեցին որոշ պարտավորություններ, որոնք ստանձնել է նաև Հայաստանը։

Փարիզյան համաձայնագրով նաև ամրագրված են նրան միացած երկրներին տրամադրվելիք աջակցությունները, որը հնարավորություն է ստեղծում առանցքային ոլորտներում կլիմայական խնդիրներ վերհանել և ֆինանսավորվել դրանց ծրագրային լուծումներ տալու համար:

Այսպես, օրինակ՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ մինչև 2050 թվականը հասցնել 0-ի:

Խնդիրների լուծման համար զարգած երկրները խոստացել էին 100 մլդ ԱՄՆ դոլար փոխանցել զարգացող երկրներին։ Անցել է 7 տարի, սակայն զարգացած երկրներն իրենց խոստումը չեն իրականացրել և այսօրվա դրությամբ հավաքագրվում է մինչև 80 մլդ դոլար գումար։

Այս ամենի ֆոնին զարգացած երկրները փորձում են բացատրել, թե ինչու չեն կարողանում ավելի շատ գումար տրամադրել, իսկ զարգացող երկրները շարունակում են պահանջներ ներկայացնել։

Back to top button