Էկոսֆերա

Դրեզդենում կփորձարկվի ցիանոբակտերիաներից էներգիա ստանալու հայ գիտնականների մշակած տեխնոլոգիան․ «Էկոսֆերա»

Դրեզդենում կփորձարկվի ցիանոբակտերիաներից էներգիա ստանալու հայ գիտնականների մշակած տեխնոլոգիան։ Երեք ամիս Գերմանիայում գործարանային պայմաններում կուսումնասիրվեն Հայաստանում իրականացված հետազոտության արդյունքները, համաձայն որի՝ կհետազոտվեն ցիանոբակտերիաներից անջատված շտամերի կենսաբանական հատկություններն ու ելքերը։

Այս եռամսյա ուսումնասիրությունների արդյունքներից արդեն գիտնականները կունենան ստույգ և կարևոր տվյալներ, այդ թվում՝ պրակտիկայում կիրառելիության մասին։

Սևանա լճի համար, մեղմ ասած, գլխացավանք դարձած ցիանոբակտերաներով հետաքրքրված են գիտնականները։ Եթե գիտական փորձերը գործնականում հաջողությամբ փորձարկվեն, չի բացառվում, որ դրանով սկսեն հետաքրքրվել նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչները։

Նախ սկսենք սկզբից։ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիան ուսումնասիրում է կենսաբազմազանությունը, այդ թվում՝ ջրիմուռներ, ցիանոբակտերիաներ և այլն։

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի փոխտնօրեն, նույն կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է, թե ինչու են հետազոտողներին գրավել ցիանոբակտերիաները։

Back to top button