Հատվող եթեր

Կենսական, խորքային և ապրեցնող ստեղծագործողը. «Հատվող եթեր»

Կենսական, խորքային և ապրեցնող են արձակագիր, բանաստեղծ և դրամատուրգ Արմենուհի Սիսյանի ստեղծագործությունները. կյանքը բոլոր առումներով վերևից դիտելու փիլիսոփայությամբ և խորհրդածությամբ լի, պարզ ու հասարակ ձևով մատուցվող մեծ ասելիք և խորհուրդ, կյանքի վերաիմաստավորում և նոր մտահորիզոններ, ստեղծագործություններին էլ ավելի մեծ հմայք փոխանցող կանացի էության տարաբնույթ հույզեր, ապրումներ, զգացողությունների խտացում, գրականության, արվեստի հանդեպ ունեցած անսահման սեր, որոնք միտված են ուղղորդելու  մարդու վարքը դեպի մարդասիրություն, հանդուրժողականություն, խաղաղություն, լույսի ու բարության հաստատում Երկիր մոլորակի վրա։

Սիրուց ծնված չափազանց անկեղծ, զգացմունքայնությամբ ու կյանքով լի, անմիջական և պատկերավոր ստեղծագործություններ, որոնք այսօր արդեն ավելի շատ ընթերցողին են պատկանում, քան հեղինակին, և յուրաքանչյուր անհատ կարող է այդ ընկալումներից վերցնել այն, ինչ իրեն է հարազատ։

Արմենուհի Սիսյանը Հայաստանի գրողների միության, ինչպես նաև բազմաթիվ միջազգային ասոցիացիաների, կազմակերպությունների անդամ է։ Հեղինակ է տասնմեկ գրքերի, որոնցից երկուսը հրատարակվել են Ճապոնիայում:

Պարբերաբար տպագրվում է հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում, ինչպես նաև էլեկտրոնային տարբեր կայք-էջերում, պատմվածքներն ու բանաստեղծությունները տեղ են գտել ժամանակակից տարբեր ընտրանիներում և անթոլոգիաներում:

Թարգմանվել և տպագրվել է 26 լեզուներով, մասնակից է միջազգային տարբեր գրական  ծրագրերի ու փառատոների: Կատարել է թարգմանություններ անգլոամերիկյան, ինչպես նաև չինական, ճապոնական և եվրոպական ժամանակակից պոեզիայից։

Արմենուհի Սիսյանն իր ստեղծագործական գործունեությունը մեծ հաջողությամբ համակցում է գիտամանկավարժականի հետ՝ դասավանդելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում:

Հեղինակ և համահեղինակ է մի շարք ուսումնական ձեռնարկների: Զրույց արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ Արմենուհի Սիսյանի հետ:

Back to top button