Սփյուռքի ձայնը

Մեր ուժը մեր ընտանիքի միասնականությունն է․ «Սփյուռքի ձայնը»

Ամերիկաբնակ Խալաֆյանների ընտանիքը Չարենցավանից է տեղափոխվել ԱՄՆ։ Այսօր Խալաֆյանների զավակները՝ Նորայրը և Մանեն, որոնք ծնվել են օվկիանոսից այն կողմ, Հայաստանում, մասնավորապես՝ Չարենցավանում, բարեգործական` հիմնականում կրթական ծրագրեր են իրականացնում։ Նրանց ուշադրության կենտրոնում են դպրոցներն ու մանկապարտեզները։

Օտար երկրում ծնված հայ մեր պատանի ազգակիցների Հայաստանին օգնելու մտահղացման, ամերիկյան ծրագրերում Հայաստանի անունը բարձրաձայնելու և այլ հետաքրքիր գործերի մասին են խոսում Նորայր, Մանե Խալաֆյաններն ու նրանց մայրը՝ Լիանա Վիրաբյանը։

Նորայրը ապագա իրավաբան է, ԱՄՆ-ում շատ տարբեր ծրագրերի է մասնակցում՝ ներկայանալով Հայաստանի դրոշի ներքո։ Մանեն՝ ապագա դիզայներ է նաև դաշնամուրի դասերի է հաճախում՝ նվագում հայ կոմպոզիտորների գործեր։

Լինանա Վիրաբյանը նշում է, որ երեխաների դաստիարակության հարցում ընտանիքի բոլոր անդամներն են զբաղվել։ Արդյունքնը՝ այսօր իրենց զավակների՝ Հայաստանի մասին խոսելն ու այստեղ բարեգործական ծրագրեր իրականացնելն է:

«Կազմակերպում ենք անգլերենի իմացության մրցույթներ: Հաղթող երեխաների շնորհիվ հայաստանյան դպրոցները նոր ու հետաքրքիր գրականությամբ են համալրվում, նոր ու հետաքրքիր գրադարան ունենում»,- նշում է Նորայրը։

«Չարենցավանում կան մանկապարտեզներ, որտեղ հաճախում են նաև տարբեր խնդիրներ ունեցող երեխաները։ Ծրագրել և արդեն իրականացրել ենք տարբեր խաղերով համալրելու գործընթացը»,- ասում է Մանեն։

Լիանա Վիրաբյանը համոզված է, որ այսօր Սփյուռքում ապրող յուրաքանչյուր պատանու համար պետք է օրինակ դառնա ընտանիքը:  Իսկ հայրենասեր ու արմատերին նվիրված հայ նոր սերնդի պատասխանը  երկար սպասեցնել չի տա։

Back to top button