Դպրություն

Մշակութային կրթությունը՝ կրթական միջավայրի ամբողջականացման բաղադրիչ․ «Դպրություն»

Հանրակրթության պետական չափորոշչով որպես կարևոր խնդիր դրվել է այն, որ դպրոցն ավարտելիս երեխաները լինեն ակտիվ, նախաձեռնող, ստեղծարար քաղաքացիներ։ Այս արդյունքին հնարավոր է հասնել՝ պարտադիր բաղադրիչով ունենալով արվեստային կրթություն, կապ հաստատելով արվեստի տարբեր ճյուղերի հետ:

Մշակութային կրթությունը անշուշտ կարևոր է և հանրակրթության բարեփոխումների գործընթացում սա ուղղություններից մեկն է, որ հանրակրթությունը փոխկապակցում է արտադպրոցական կրթությանը, ամբողջականացնում կրթական միջավայրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Դպրություն հաղորդաշարի տաղավարում մշակութային կրթության կարևորության մասին են խոսում Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի տնօերնի տեղակալ Լիլիթ Մարտիրոսյանը, «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի մասնակից, դիրիժոր Մարինա Ալավերդյանը:

Back to top button