Հաջողության նոտա

Տեսողական արվեստի կերտման ճանապարհին. կինոռեժիսոր Լուսինե Թորոսյանի «Հաջողության նոտան»

Երիտասարդ կինոռեժիսոր Լուսինեն իր ճանապարհը սկսել է Հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունից:

ԵԹԿՊԻ-ի վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում սովորելուն զուգահեռ աշխատել է ֆիլմերում, նաև զբաղվել է դոկումենտալ լուսանկարչությամբ։

2017-ին ներկայացրել է Հայաստանը Ուզբեկստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպված բնապահպանական ֆոտոմրցույթին` զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Զուգահեռ աշխատելով մի քանի նախագծերի վրա` պատրաստվում է մասնակցել փառատոնների սեփական ֆիլմով:

Back to top button