Հաջողության նոտա

Հիվանդագին պերֆեկցիոնիստի համար ավելի լավ է «կատարյալ երբեքը, քան ոչինչ, բայց շուտ»․ «Հաջողության նոտա»

Բանաստեղծ Կարեն Անտաշյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Կարծում է, որ տեխնիկական կրթությունն օգնում է լինել ավելի մոտ իրականությանը: Թեպետ բնույթով մաքսիմալիստ է, չի սիրում մարդկանց ստեղծած կարծրատիպերը, նախընտրում է ոսկե միջինը և կարծում, որ կյանքը կոմպրոմիս է:

«Բավարարված լինելու, գոհ լինելու կայուն զգացողությունը հենց հաջողությունն է», – ասում է բանաստեղծը։ Նա ստանդարտները վիճարկում է, քանի որ ստանդարտը մեր կյանքը կազմակերպելու տարբերակ է համարում։

«Ստանդարտը կատեգորիա է, մինչդեռ իրականության մեջ այդ կատեգորիաները գոյություն չունեն», – նշում է Անտաշյանը։ Ըստ նրա, վախերը պետք է ընդունել, քանի որ դրանք մարդու սուբյեկտիվ գնահատականն են իրականությանը, ոչ թե իրականությունը: Իսկ հասունության համար ոչ թե պետք է ինքնակրթվել, այլ ինքնաճշգրտվել, «պետք է անընդհատ վերամտածել, թե ով ես դու՝ սկսելով նրանից, թե ով չես դու»:

«Մարդը միակ արարածն է, որ գիտակցում է մահկանացու լինելը: Մահը պետք է ընդունել և կյանքին ամեն րոպեի համար պետք է շնորհակալ լինել ու գնահատել ունեցածը», – նշում է բանաստեղծը:

Back to top button