Էկոսֆերա

Սրտացավ բնասերը. Կարինե Դանիելյան գիտնականը․ «Էկոսֆերա»

Օրերս կյանքից հեռացավ Կենսաբանական գիտությունների թեկնածու, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որը մեծ ներդրում է ունեցել էկոլոգիայի և կայուն զարգացման ոլորտում։ Այս թողարկումը՝ Կարինե Դանիելյանի մասին է։

«Այն տեսակը, որը խախտում է մոլորակի բնականոն գործունեությունը ու ներդաշնակությունը մարդն է»։ Ահա այս համոզմանն էր կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որն իր ողջ կյանքը նվիրեց գիտությանն ու բնությանը։

Նա եղել է նաև ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության առաջին նախարարը։ Տիկին Դանիելյանն այն կարծիքին էր, որ եթե մարդը չսթափվի և չսահմանափակի շրջակա միջավայրին հասցվող վնասը՝ լինեն արտադրական թափոններ կամ տրանսպորատային արտանետումներ, ապա բնությունն անպատասխան չի թողնի։ Եվ տարեց տարի ավելացող ու մեծ վնասներ հասցնող երաշտները դրա ապացույցն են։

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Սադոյանը երկար տարիներ աշխատել է Կարինե Դանիելյանի հետ։

Տիկին Սադոյանը մեզ հետ զրույցում հիշում է, որ Կարինե Դանիելյանի ջանքերով կրթական ծրագրերում ներառվեց «Կայուն զարգացում» առարկան, որը մինչև այժմ դասավանդվում է համալսարանում։ Բացի այդ, Դանիելյանի աշխատանքային գործունեության մասին խոսելիս՝ Ռուզաննա Սադոյանն ընդգծեց միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու առիթը, որը տիկին Դանիելյանը բաց չէր թողնում։

Back to top button