Հատվող եթեր

Խորհրդանշական լեզվի՝ գույների միջոցով արտահայտվող վարպետը․ «Հատվող եթեր»

Նրա արվեստը փոխանցում է երջանկության զգացում, հույս, սեր, լավատեսություն, խորը փիլիսոփայություն, նրա համար արվեստի առաջմղիչ ուժերն են տիեզերքի ներդաշնակությունն ու աստվածային լույսը, իսկ յուրաքանչյուր ստեղծագործության արարում կատարյալ երջանկություն է։

Լոնդոնաբնակ նկարիչ Արթուր Օշականցու ինքնատիպ աշխարհընկալմամբ և բազմիմաստ գույներով լեցուն նկարներն արտահայտում են մարդու և բնության ներդաշնակությունը։

Իր վեհ ու չափազանց ազնիվ ստեղծագործություններում խորհրդանշական լեզվի` գույների միջոցով արտահայտված հույզերը, զգացողությունները, տրամադրությունները, տարածական պատկերները, հոգեվիճակներն ու ապրումները փոխանցում են արվեստագետի հոգու խոսքը:

Նկարիչը ծնվել է Օշականում։ Թե՛ հայրենիքում և թե՛ հայրենիքի սահմաններից դուրս Արթուր Օշականցին ծավալել է հարուստ ստեղծագործական գործունեություն։ 2003 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը արվեստի պատմության մեջ նրան ճանաչել է աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր։

Արթուր Օշականցու աշխատանքները ներկայացված են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Զրույց նկարիչ Արթուր Օշականցու հետ։

Back to top button