Խճանկար

Տիպար Աբարդյանի կտավները վշտի ու պայքարի միջով դեպի հաղթանակն են տանում․ «Խճանկար»

Հալեպում Արշիլ Գորգու անվան նկարչական դպրոցն ավարտլուց հետո Տիպար Աբարդյանը Հալեպի հայկական մշակութային կենտրոնում 1996 թ․-ին բացեց իր առաջին ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հալեպահայության շրջանում:

Նկարչի կտավների հիմնական թեման մարդկային հոգու տխրությունն էր, հոգեկան անհանգստությունն ու պայքարը և լուսավոր հաղթանակը:

Աբարդյանը իր հերոսներին նկարում է հիմնականում կիսադեմքով և դիտողների այն հարցին, թե ինչո՞ւ է այդպես նկարում, նկարիչը պատասխանում է․ «Ես ամեն անձի մեջ ծածուկ մաս կտեսնիմ»։

Աբարդյանը նաև Հալեպի հայ ավետարանչական եկեղեցու լուսամուտների վիտրաժների հեղինակն է, որոնցով մինչ օրս հիացած են հալեպահայերը։

1997թ․-ին նկարիչը ապրում էր Բեյրութում, հետո նա որոշեց տեղափոխվել Փարիզ, ուր և ապրում է մինչ այսօր: Փարիզի պահանջկոտ և արվեստասեր հասարակության հատուկ ուշադրությանն արժանացան նրա զգացմունքային, ծովագույն և արևով ողողված նկարները:

Տիպար Աբարդյանը իր կտավներում ճանապարհորդում է մեր ժողովրդի պատմության, վշտի, պայքարի, դիմադրության ու հավատքի միջով դեպի իր հաղթական տեսիլքը։

Back to top button