Խճանկար

Բնակության վայրը փոխած, բայց իրեն չդավաճանած «Ջրաբերդ» գորգը․ «Խճանկար»

Խաչաձև առանցքով և ճաճանչազարդ հորինվածքով արցախյան «Ջրաբերդ» անունով գորգերը ճակատագրի բերումով հայտնվել են աշխարհի տարբեր ծայրերում։ Հավերժություն ու հզորություն խորհրդանշող այս գորգերի ստեղծման ու տարածման կենտրոններն են եղել Արցախը, Սյունիքը, Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները, Քուռ գետի ձախափնյա գորգագործական շրջանները։

Հենց այստեղից են վաճառականները, գորգասեր գնորդները կամ գորգերի տերերն իրենց հետ աշխարհով մեկ պտտել ու տարել են գորգերը։

Բայց գորգերն իրենց «բնակության վայրը փոխելիս» չեն փոխել իրենց իմաստն ու նշանակությունը։ Դարերի ընթացքում իրենց գունավոր լեզվով տարբեր սերունդների պատմել՝ որտեղի՞ց են ու ի՞նչ են կրում։

1850 թվականի այդպիսի մի «Ջրաբերդ» պահվում է մասնավոր հավաքածուում, ասում է պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանն ու հավաքում ևս մեկ գորգի «Խճանկար»։

Back to top button