Խճանկար

Կոմիտասին, Թումանյանին ու Զորավար Անդրանիկին կապող հայտնի գյուղը․ «Խճանկար»

Կոմիտասը մի անգամ ընկերոջ հետ գնում է Վարդաբլուր։ Պատմում են, որ վարդապետը վարդաբլուրցիներին խնդրում է, որ իրենց ամենալավ երգողի հետ ծանոթացնեն։ Գյուղացին, որը պարզվում է՝ ամենալավն էր երգում, համաձայնում է երգել, միայն թե գութան է խնդրում դրա համար։

Գութանը բերում են, գնում են վար անելու, իսկ Կոմիտասը հետեւներից քայլելով «ինչ-որ խզբզոցներ» է անում։ Երեկոյան հավաքվում են գյուղացու տանն ու արդեն վարդապետը երգում է իր ստեղծած «Հորովելը»։ Այս պատմությունից հիսուն տարի անց, Հանրային ռադիոյում պարզում են, որ «Վարդաբլուրի հորովելը» հենց Կոմիտասի գրի առած «Հորովելն» է։

Վարդաբլուրի հետ կապված է նաեւ Հովհաննես Թումանյանի ու Զորավար Անդրանիկի անունը։ Պատմում են, որ երբ բանաստեղծն իջեւանել է Առաքել Գյուլզադյանի տանը, հենց այստեղ է գրել իր հայտնի «Շունն ու կատուն» հեքիաթը։ Իսկ Զորավար Անդրանիկը հենց Գյուլզադյանների տան անդամներին է վստահել իր փրկած որբերի խնամքը։

1989 թվականին ծնունդով վարդաբլուրցի Նորիկ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Երեք սրբություն» փառատոնը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին, Հովհաննես Թումանյանին և Զորավար Անդրանիկին։ Փառատոնի նպատակն էր այս երեք մեծությունների ոգին ու շունչը փոխանցել սերունդներին, ծանոթացնել Վարդաբլուրի հետ կապված նրանց պատմություններին, ճանաչելի դարձնել գյուղի պատմամշակութային հուշարձանները, կապ ստեղծել սփյուռքահայության և վարդաբլուրցիների միջև։

Կարդացեք նաև

Back to top button