Խճանկար

Իլիկավանքը՝ շնորհակալություն պատերազմից ողջ վերադարձած որդիների համար․ «Խճանկար»

Ուղևորվում ենք Գավառ՝ շրջելու հետաքրքիր անկյուններով, ծանոթանալու քաղաքի այն հուշարձաններին, որոնք քչերին են հայտնի։

Ճանապարհորդությունը սկսում ենք Իլիկավանքից կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Պառվի վանքից։ Այն գտնվում է Լանջաղբյուր գյուղի հարավարևմտյան լեռների կատարին։ Ասում են, որ այն կառուցվել է մի տարեց կնոջ միջոցներով, որ գումար էր վաստակում իլիկ մանելով։

Վանքի կառուցումը կնոջ շնորհակալությունն է եղել Աստծուն, որ որդիները պատերազմից վերադարձել են ։

Քչերին է հայտնի նաև Գեղամա լեռներում «Սուրբ Խաչ» անվամբ լեռնագագաթը, որի վրա է գտնվում Սուրբ Խաչ մատուռը։ Մատուռն այսօր ուխտատեղի է դարձել, և հավատացյալները վստահեցնում են, որ շատ զորավոր է։

Կարդացեք նաև

Back to top button