ԿարևորՀասարակություն

Երևանը ժամանակակից սքեյթ-պարկ կունենա

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում:

Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել: Նախաձեռնվեց նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող այգին բերվում է նոր տեսքի: Ընդհանուր առմամբ բարեկարգվում է շուրջ 16000 քմ տարածք:

Back to top button