Իզմիթի գավառում տեղահանությունից առաջ 30 բնակավայրում ապրում էր ավելի քան 71.000 հայություն։ Հայերը զբաղվել են հիմնականում երկրագործությամբ, շերամաբուծությամբ, արհեստներով, բանկային գործով։ Այնտեղ եղած մետաքսի 35 գործարանից 21-ը հայերին է պատկանել։ Հայկական բոլոր գյուղերում, քաղաքներում գործել են գրադարաններ, ընթերցասրահներ, երգչախմբեր, նվագախմբեր։
Ուսումնասիրած և կրթասիրած զանազան ընկերությունները նպաստել են կրթության ու մշակույթի զարգացմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակությանը։ Օսմանյան կայսրության տնտեսության համար կարևոր կենտրոններ էին դարձել Իզմիթը, Պարտիզակը, Արմաշը, Ադաբազարը։
Ընդ որում, Ադաբազարում հայերի տեղահանությունից և նրանց ունեցվածքի թալանից հետո ոչ մի աղքատ թուրք չէր մնացել։ Թեմային է անդրադառնում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը։ «Ցեղասպանությունը և հայ ժողովրդի նյութական կորուստները»՝ մաս 6-րդ։