Հատվող եթեր

Հայաստանի հազարամյա պատմությունը` մի քանի ժամում․ «Հատվող եթեր»

Հայաստանը հինավուրց պատմության ու հարուստ մշակույթի, բացառիկ պատմամշակութային ժառանգության ու աշխարհագրական բազմազանության, հին լեգենդների, ավանդույթների, վառ գույների, անուշաբույր մրգերի, ազգային յուրօրինակ խոհանոցի հնամյա երկիր է, հնի ու նորի մի յուրահատուկ խաչմերուկ, և այդ բացառիկ պատմությունն ու ժառանգությունը հաճախ ամբողջացվում է նաև Հայաստանում գտնվող բազմաթիվ թանգարաններում:

Հանրապետության հրապարակի կենտրոնում է գտնվում Հայաստանի հպարտություններից մեկը՝ Հայաստանի պատմության թանգարանը:

Պատմամշակութային, գիտահետազոտական այս խոշոր կենտրոնը հիմնադրվել է 1919 թ․-ին՝ կրելով մի մեծ առաքելություն. պահպանել, համալրել, ուսումնասիրել և հանրահռչակել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաները: Ժամանակի ընթացքում մի քանի անգամ անվանափոխվել է, 2003 թվականից կոչվում է Հայաստանի պատմության թանգարան:

Անցնելով հսկա ճանապարհ՝ Հայաստանի պատմության թանգարանը շարունակում է ծավալել ակտիվ գործունեություն. հավաքածուների համալրում, նորանոր ցուցադրություններ, ցուցահանդեսներ, միջազգային գիտաժողովներ, գիտական աշխատությունների և ալբոմների հրատարակություններ, աշխարհի խոշոր թանգարանների հետ բազմաթիվ համագործակցություններ:

Զրույց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Պողոսյանի հետ:

Back to top button