ԿարևորՀասարակություն

Անձնագրային և վիզաների վարչությունում շաբաթ, կիրակի սահմանվել է հերթապահություն

Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:

Այս մասին հայտնում են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ ընդգծելով, որ  հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով:

Back to top button