Սփյուռքի ձայնը

Հայաստանը սփյուռքահայերի ներկայությունից միայն շահում է․ «Սփյուռքի ձայնը»

Երևանի գողտրիկ անկյուններից մեկում բացված «ՃաշԱկ» ռեստորանային ու մշակութային կենտրոնի մարքետինգի գծով օգնական, պոլսահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը վստահ է, սփյուռքահայերի ներկայությունից Հայաստանը միայն շահում է։

Նախորդ տարի Երևանում բացված այս կենտրոնն արդեն չորրորդն է: Առաջին երեքը Թուրքիայում են: Ռեստորանի հիմնադիրը պոլսահայ Դայք Միրիջանյանն է: Նա նաև «Ստամբուլի աչք» Արա Գյուլերի ընկերն ու մտերիմն է եղել: Հենց այդ պատճառով էլ ռեստորանի տարբեր հարկերում կարելի է հանդիպել Արա Գյուլերի իրերին ու նկարներին: «Դեռ տարիներ առաջ նպատակ կար այստեղ Արա Գյուլերի թանգարան հիմնել, սակայն գործող բոլոր կառավարություններն այդ գործը չիրականացրին»,- նշում է Րաֆֆի Հերմոն Արաքսը:

Ռեստորանը բացվել է անցած տարի, երբ կորոնավիրուսի համաճարակն էր, ասում է Րաֆֆի Արաքսը: Միրիջանյանը շատ տուժեց այդ ընթացքում, սակայն չընկճվեց, քանի որ գործը հայրենիքում էր սկսել: «Այս ամենի կողքին շատ այլ խոչընդոտներ ունեցանք: Ռեստորանի գործունեության ժամանակ շատ խնդիրներ ծագեցին պատկան մարմինների հետ, տեղանքի և ռեստորանի հարակից տարածքի հետ կապված»,- նշում է նա:

Րաֆֆի Հերմոն Արաքսը վստահեցնում է, որ չեն ընկճվում, չեն հիասթափվում և չեն հեռանալու: «Սա մեր հայրենիքն է, այստեղ մենք ուզում ենք ապրել ու աշխատել: Սակայն մի բան պետք է հայաստանցիներն իմանան` Սփյուռքին շահելով՝ իրենք կշահեն»,- ասում է։ Հետաքրքիր այլ մանրամասներ լսեք զրույցի ընթացքում:

Back to top button