Սփյուռքի ձայնը

Արմենը և նրա՝ հայերեն խոսող ամերիկացի գործընկերը․ «Սփյուռքի ձայնը»

Ամերիկացի գործարարը, որը խոսում է հայերեն և Հայատանում բնակվելու ցանկություն ունի՝ գարեջրի բիզնես է ուզում սկսել ամերիկահայ հայրենադարձ Արմեն Մարտիրոսյանի հետ:

Երիտասարդ սփյուքահայ Արմեն Մարտիրոսյանը Հայատանում է արդեն մի քանի տարի: Երիտասարդի Հայաստանում մնալու որոշումը վերջնական է: Նա արդեն գնել է հողատարածք, որպեսզի իր որոշումը նաև բնակարան չունենալու հանգամանքով չփոխի:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում տարբեր ծրագրեր ու ներդրումներ է արել, ինչպես ինքն է ասում, ապրելու համար: Արմեն Մարտիրոսյանին աջակցել են նրա ընկերները, որոնցից շատերը նաև գործընկերային հարաբերություններ են ստեղծել ամերիկահայ Արմենի հետ:

«Սովորել եմ Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Եվ քանի որ այստեղ եմ ապրելու՝ աշխատանքի հարցը պետք է լուծեմ: Հայաստանյան շուկան տալիս է հնարավորություններ ցանկացած գործ սկսելու համար»,- համոզված ասում է Արմենը։

Նախ՝ աշխատել է «խելացի պայուսակներ» արտադրող ընկերություում՝ մարկետինգի բաժնում: Այնուհետև ընկեոջ հետ սկսել են կոշիկի արտադրություն՝ հայկական մոտիվներով, հայկական նախշերով, սեպագրերով զարդարված:

Հայաստանում կոշիկները լայն տարածում չեն ունեցել, հակառակ այլ երկրների՝ Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա և այլն, որտեղ հայկական ոճի կոշիկները լայնորեն սպառվում են։

Մոտ 40 հազար դոլարի ներդրում անելուց հետո, սակայն, այս գործն էլ այսօր սառեցված է, քանի որ սկսեցինք մտածել նոր գործի՝ գարեջրի արտադրության մասին, ասում է Արմենը: Երիտասարդ գործարարները գարեջրի արտադրությունը դեռևս չեն սկսել, խանգարել են համաճարակն ու նաև պատերազմը:

Բյուրոկրատական քաշքշուկներից ու թղթաբանություններից, հատկապես մաքսային խնդիրներից է բողոքում։ «Նախ մի թիվ են ասում, երբ արդեն տեղում ենք լինում՝ մեկ այլ թվի մասին է խոսք լինում: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում «աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»,- ժպիտով պատմում է ամերիկահայ Արմենը:

Շատ հարցեր արդեն ավելի հեշտ են լուծվում, համոզված ասում է նա, օրինակ բերելով ՓԲԸ ստեղծելու ճանապարհին ունեցած քիչ դժվարությունները: Կարծում է, որ առաջիկայում շատ խնդիրներ այլևս չեն լինի:

Ի՞նչ արտոնություններ ունեն օտար ներդրողները Հայաստանում ՀՀ Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը նշում է, որ հայաստանյան օրենսդրությունն աշխարհում ամենաճկուններից է՝ բիզնես գործունեություն սկսելու համար:

«Կան բազմաթիվ ֆինանսական աջակցման ծրագրեր, որոնք հիմանկանում կենտրոնացած են գյուղատնտեսության ոլորտի աջակցման վրա՝ արտոնյալ վարկավորում, ֆինանսական աջակցություն, հարկային արտոնություններ և այլն, որոնցից կարող են օգտվել թե տեղացի, թե սփյուռքահայ գործարարները»,- նկատում է Արամ Վարդանյանը: Ինչո՞ւ գյուղատնտեսությունը։

«Համարճարակի ընթացքում մենք հասկացանք, որ այսօր բազմաթիվ ոլորտներ կարող են կանգ առնել, չաշխատել, իսկ որակյալ և օրգանիկ սննդատեսակների արտադրությունը կարևոր և առաջնային է՝ հաշվի առնելով նաև մեր բնակլիմայական պայմանները, ներքին ու արտաքին սպառման շուկաները և այլն»:

Մենք նաև ԵԱՏՄ երկրների ցանկում ենք և հնարավորություն ունենք մոտ 183 միլիոն շուկա մուտք գործել , որտեղ հավելյալ ջանքերի կարիք չկա՝ հայկական արտադրանքը ճանաչելի դարձնելու համար, ավելացնում է Արամ Վարդանյանը:

Տարիներ շարունակ ներդրումային որևէ գործընթաց սկսելու համար տարբեր քաշքշուկներ ու թղթաբանությունների բազմազանություն է պահանջվել: Որքանով է պարզեցվել գործընթացը՝ ներդրողին չհիասթափեցնելու և գործնական արագ մեկնարկ ապահովելու համար:

Արամ Վարդանյանը նշում է, որ հաշի առնելով բոլոր նմանատիպ խնդիրները ստեղծվել է ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնը, որը գործում է «Մեկ պատուհան» սկզբունքով։ Ներդրումները, հայկական իրականությունն ու հայաստանյան օրենսդրության առաջադրած արտոնություններին կարող եք ծանոթանալ հաղորդման մեջ։

Back to top button