Հատվող եթեր

«Ընտանիք» մեկ տանիքի տակ կամ ինչպես ստեղծվեց Բոյաջյան արվեստների կենտրոնը․ «Հատվող եթեր»

Բոյաջյան արվեստների կենտրոնն ու հայկական գրաֆիկայի թանգարանը գործում են մեկ հարկի տակ, ու այս տանիքի տակ են «ընտանիք» դառնում մեծանուն արվեստագետներն ու ինքնուրույն առաջին քայլը կատարող երիտասարդները։

Վարդգես Բոյաջյանի և իր ընտանիքի համար արվեստի նկատմամբ մեծ հրապուրանքն ու տարիների ընթացքում ստեղծված հարուստ հավաքածուն ոչ միայն սիրելի աշխատանք է, այլ նաև մշակութային նոր հարթակ՝ նպատակ ունենալով հնարավորինս հանրայնացնելու հայկական մշակույթը:

Հավաքածուն ընդգրկում է Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի, Ֆելիքս Եղիազարյանի, Մուշեղ Աբեղյանի և 20-րդ դարի հայ այլ մեծ արվեստագետների գրաֆիկական եզակի աշխատանքներն ու արվեստի գործերը։

Բոյաջյան արվեստների կենտրոնը մի յուրահատուկ վայր է՝ լի մշակույթով, նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, ուր կազմակերպվում են անհատական և խմբակային ցուցահանդեսներ, գրական երեկոներ, դասախոսություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, համերգներ, հարուստ և բովանդակալից ծրագրեր երեխաների համար, մոնո ներկայացումներ, կրթական և մշակութային միջոցառումներ։

Առաջնային նպատակներից է նաև աջակցել երիտասարդ արվեստագետներին՝ նրանց հնարավորություն տալով ներկայանալ հասարակությանը:

Զրույց Բոյաջյան արվեստների կենտրոն և հայկական գրաֆիկայի թանգարանի հիմնադիր և տնօրեն Վարդգես Բոյաջյանի հետ:

Back to top button